vstrandmoe/sentiment-analysis-mental-health
81.9M • Updated • 3
Sentence stringlengths 1 114k | class stringclasses 7
values | source stringclasses 1
value |
|---|---|---|
«Հայաստանի բիզնես դաշտը կրճատվում է: Դա պայմանավորված է նրանով, որ այն աճը, ինչ կարող էինք տարեսկզբին ստանալ հիմնականում ֆինանսական ոլորտում, ստացել ենք, իսկ մնացած մասով բիզնես դաշտը տարվա ընթացքում կրճատվում է», - iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ծաղկաձորի տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, մատնանշելով գնացող կառավարության տնտեսական անհաջողությունները, նշեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին ոչ համարժեք եւ ուշացած արձագանքը, սղաճի զսպմանը միտված դրամա-վարկային կարծր քաղաքականությունը:
Նրա խոսքով, ց... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլյացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը`կառավարության նիստում Մաքսային միությանն անդամակցելու հետեւանքով սպասվղ գնաճը:
«Առավելագույն ինֆլյացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի ապահովագրողները 2013 թվականը եզրափակել են 933 մլն դրամ վնասով, 2012 թվականի 961 մլն դրամ շահույթի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության ապահովագրական Ռենկինգի տվյալների, նախորդ տարվա արդյունքներով վնաս է արձանագրվել 5 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, հիմնականում առաջատարների մոտ: Ամենամեծ վնասն արձ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թվականի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով: Այս մասին է նշվում «2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Աղբյուրի համաձայն, պետական պարտքի հիմնական մասը կազմում է արտաքին պարտքը, որը 2014 թվականի վերջին կկազմի 3.928 մլրդ.դոլար, 2013 թվականի 3.829 մլրդ.դոլարի համեմատ: Բացի ա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ԱԺ–ում մեկնարկել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:
Հիմնական զեկուցողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ն... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել ռուսականի նկատմամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:
Նա նշել է, որ իրանական կողմը բազմիցս հայտար... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դյուսելդորֆի միջազգային և Քյոլն-Բոնն օդանավակայաններում անվտանգության մարմինների աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով շուրջ 140 չվերթ է հետաձգվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բողոքի ցույցն սկսվել է առավոտյան հերթափոխի ժամանակ և կշարունակվի մինչ 22:00-ն:
Հունվարի 24-ին գործադուլը հանգեցրել է շուրջ 200 չվերթերի ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 5-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.300 մլն դոլար ¥532.610 մլրդ դրամ¤, 407.70 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 3-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 6.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կառավարությունը որոշել է երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպի... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՏՄՊՊ-ից հայտնում են, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացել է բողոքներ տարբեր վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ մամուլում ևս եղել են մի շարք հրապարակումներ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի ըն... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:
«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է « կայուն » Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 570,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,35 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որին է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանը, դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը ՝ օդանավակայանին «Արմավիայի» ունեցած 3 360 000 դոլար պարտքի պատճառով», - iLur.am-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակԳևորգ Աբրահամյանը:
Նրա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արդյունաբերական ապրանքների գները Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5% (տարեկան աճ` 3.9%), իսկ հունվար – նոյեմբերին` 3,5% (տարեկան աճը` 4 7%): ԱՎԾ տվյալներով, նոյեմբերին ոչ պարենային ապրանքների շուկայում գների աճը պայմանավորված էր, հիմնականում, արվեստի գործերի` 2.6% , անձնական իրերի`2.3 %... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 26-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Այդ մասին հաղորդում է զետեղվել ընկերության կայքում։ 2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման «խայտառակ» որակված պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։
Խորհրդանշակա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քիչ առաջ Կենտրոնական բանկը հերթական հայտարարությունն է տարածել՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայտարարությունը մեջբերելուց առաջ նշենք, որ սա արդեն ԿԲ-ի 3-րդ հայտարարությունն է, սակայն նախորդ 2-ը ոչ միայն հստակություն չմցրեցին շուկայում, այլ իրավիճակը ավելի անհասկանալի դարձրեցին:
ՀՀ կենտրոնական ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախապատրաստող փորձագետները ներկայացրել են աշխարհում ամենաբարձր զարգացման մակարդակն ունեցող երկրների ցուցակը: Այն գլխավորում են Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Գերմանիան և Նիդերլանդները: Գնահատականի հիմքում ընկած են սոցիալական պաշտպանվածության, առողջապահության բնութագրի, կրթության մակարդակի, հանցա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Այդ մասին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց այսօր:
Վարչապետը այդ հավաստիացումն արել է քաղաքապետի՝ կառավարու... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Անցած դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով ավելի քան $60 միլիոնով պակաս գումար են փոխանցել Հայաստան, քան 2013-ի դեկտեմբերին:
Նախօրեին երեկոյան Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի դեկտեմբերին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել 127 միլիոն 287 հազար դոլար այն դեպքում, երբ նախորդ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի: Թեկուզ բանկը ունենա կորուստ, կառավարությունը պետք է ինչ-որ չափով սուբսիդավորի դա: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, բանկերի՝ վարկեր չտրամադրելը ունի իր բացատրությունը. «Այսպիսի մի բանաձև կա, որ արտարժույթի ա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար - փետրվարին կազմել է 156.7 մլրդ դրամ ($ 383.1մլն), տարեկան կտրվածքով կրճատվելով 4,7 %-ով (2013-ի հունվար – փետրվարին տարեկան աճը կազմել էր 4%): Միայն 2014-ի փետրվարին այս ցուցանիշը նվազել է 5.5% (2013-ի փետրվարի 4.7% աճի համեմատ):
Հայաստանի արտաքին ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Գրոզնի Ավիան» ծրագրում է նոյեմբերի 16-ից սկսել «Սիմֆերոպոլ-Երևան» թռիչքների իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին: Նրա խոսքով, դա կլինի երկրորդ միջազգային օդային երթուղին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից` Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Ցուրկինի ասելով... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,261,674 ԱՄՆ դոլար 487,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 66,697,331 դոլար 481.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,384,484 ԱՄՆ դոլար 482.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Twitter-ը միկրոբլոգային ծառայությունն ամփոփել է 2012 թ. արդյունքները,- հաղորդում է Vesti.ru-ն:
Ռեսուրսում տեղեկատվությունը բաժանված է մի քանի անվանակարգերի՝ «Ոսկե թվիթեր» (ամենահայտնի գրառումները), «Նոր ձայներ» (2012 թ. Twitter-ին միացած հայտնի մարդիկ), «Թրենդեր» (տարվա ամենահայտնի հեշթեգերը), «Մոլորակի զարկերակ» (ս... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 80 լոտ խմբաքանակով վաճառվել է 9.400 մլն դոլար (3.898 մլրդ դրամ), 414.75 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.05 տոկոսային կետով ցածր է նախորդ` նոյեմբերի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armeni... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014 թվականի հունվարին՝ տարեկան կտրվածքով աճել է 1.8%-ով, իսկ միայն հունվարին նվազել է 52%-ով: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի հունվարին՝ 2012-ի հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը ցույց էր տվել աճի ավելի բարձր տեմպեր`9.1%, իսկ 2013 թվականի հունվարի անկումն ավելի քիչ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բանկերի միջոցով Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները այս տարվա հունվարին կտրուկ նվազել են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:
ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից հունվարին փոխանցվել է ընդամենը $72,169 մլն, այդ թվում՝ ՌԴ-ից $38,371 մլն, ԱՄՆ-ից՝ 1... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 527 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,50 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար հարկավոր է նրանց որոշակի ազատություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` ընդգծելով, որ Հայաստանում հարկային հաշվետվություն ներկայացնող 80 հազար ձեռներեցներից 67 հազարը փոքր և միջին բ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոն է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ չնայած կառավարության արգելքին:
Համաձայն ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատի հրապարակած տվյալների՝ Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին աճել է 40%, մինչև 77,7 մլն դոլար: Ընդ որում՝ հայկական ապրանքների արտահանման ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է, գրում է «Հետքը»:
«ՎՏԲ-Հայաստան» բանկը ստեղծվել է «Հայխնայբանկի» հիման վրա, երբ 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել է ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները, տեղեկացնում է կառավարության լրա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը արդյունավետ լինել չի կարող, ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, հայտարարել է «Ռուսաստանյան երկաթուղի» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը: Ըստ աղբյուրի, Յակունինը վստահություն է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի. «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես՝ հարեւանի տուն»:
Ուշագր... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ռոսնեֆտը» Յունիկրեդիտ բանկի, «Ինտեզա» բանկի և «Կլեսիդա» հիմնադրամի կազմում պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական Pirelli&C P.p.A ընկերության 26.19% բաժնետոմսերի տիրապետող ընկերության 50% բաժնետոմսերը ձեռք բերելու շուրջ: Այս մասին է հաղորդում ԱրմԻնֆո գործակալությունը, հղում անելով Ռոսնեֆտի հաղորդագրությանը: Գործա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013 թվականի դեկտեմբերին Եվրասիական Զարգացման Բանկի Ներդրումային Հետազոտությունների կենտրոնը կհրապարակի Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցության տարբեր սցենարների գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը` «Մաքսային միության հետ Հայաստանի և Միասնական տնտեսական տարածության համագործակցության տնտեսական արդյունք... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ասպարեզ» օրաթերթը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովից ստացված տեղեկանքը` 2009-2013 թթ. ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների մասին: Ըստ այս տեղեկանքի, ՀՀ Ազգային ժողովը 5 տարում գնել է 26 ծառայողական ավտոմեքենա, ծախսելով 351,37 մլն դրամ: Այս գումարի մոտավորապես 78 տոկոսը ստացել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որը ԱԺ-ին... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ-ում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Արամ Մանուկյանը:
Իր ելույթում պարոն Մանուկյանը նշեց, որ ԱԺ 49 պատգամավորներ ԱԺ նախագահին են հանձնել այս հարցի հետ կապված նախագիծը, եւ ինքը զեկուցում է ԱԺ չորս խմբակցությունների անունից: «Նախագծի է... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը:
Թուրք գործարարը նշել է, որ հետագայում նախատեսում է շինարա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքն արժեք չունի և անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Լրագրողների հետ զրույցում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը այսպես մեկնաբանեց շենքը քանդելու իր որոշումը։ «Կառույցի հիմքերը շատ թույլ են, և ես կցանկանայի դրա փոխարեն նորը կառուցել»,- Էռնեկյանի խոսքերն է մեջբերում «Արմենպր... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վերջին ամիսներին իշխանությունները կանգնած են հարկահավաքության լուրջ խնդիրների առջեւ: iLur.am-ի տեղեկություններով ՝ հավաքվել է նախատեսված գումարների ընդամենը 40%-ը: Նշենք, որ տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել 1 տրիլիոն դրամ հարկ. առաջին կիսամյակում` 400 մլրդ դրամ, իսկ երկրորդ կիսամյակում՝ 600 մլրդ դրամ: Նախատեսվո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վերջին շաբաթներին պաշտոնական լրահոսում առավել շատ հայտնվող թեմաներից մեկն այն էր, որ կառավարությունը «կանաչ լույս է վառում» դեպի Եվրոպա հայկական մեղրի ճանապարհին, եւ որ մի քանի ձեւականությունների հաղթահարումից հետո մոտ ապագայում հայկական մեղրը մեծ թափով կներխուժի եվրոպական շուկա: Կառավարության վերջին նիստում էլ Գործա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արդեն տեղեկացրել ենք, որ 2012-ի դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն, հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն է դրվել մինչեւ 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հաշվիչ-դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով եւ տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
iLur.am-ը ամեն օր ներկայացնում է «դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում» վերտառությամբ լուրը: Այսօր սակայն մենք այս վերնագրով լուր չենք կարող թողարկել, քանի որ այսօր դոլարը փոխարժեք չունի: Այսօր Rate.am կայքում՝ փոխանակման կետերի այն դաշտում, որտեղ պետք է նշված լինի դոլարի փոխարժեքի առքի և վաճառքի կու... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2013 թվականին մնացել է գրեթե 2012 թվականի մակարդակի վրա՝ կազմելով 1,691 մլն.ուղևոր, ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության զեկույցում: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ժամանել 861 հազ.ուղևոր՝ 2012 թվականի 846 հ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ռուսաստանը ժանյակե ներքնազգեստների ներկրումը չի արգելել, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Ռոսստանդարտի» ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը:
Նախ ռուսական, հետո նաև տեղական ԶԼՄ-ները Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարի առնչությամբ հաղորդումներ են տարածել այն մասին, որ ժանյակե ներքնազգեստները չեն համապատասխանում Մաք... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 45 լոտ խմբաքանակով վաճառվել է 6.700 մլն դոլար (2.781 մլրդ դրամ), 415.10 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 տոկոսային կետով բարձր է նախորդ` նոյեմբերի 11-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Arm... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականի հունվար – նոյեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 4,3 %, մինչև 6 911.4 մլն կՎտժամ, - նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 11.3%-ով, մինչեւ 2 659.6 մլն կ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գործարքի շուրջ բանակցությունները Հայաստանում շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նրա խոսքով, բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն: Նախարարի խոսքով, բանակցությունները դադարեցվել էին, ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 8 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.300 մլն դոլար (530.241 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.88 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.43 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 27-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASD... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները պարզել են, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը: Անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, տեղեկացնում են գյուղատնտեսութ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի ձու արտադրող երեք խոշոր ընկերություններ: «Մենք արդեն երկու ամիս է, ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան և այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դիվիցի... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ժառանգություն» խմբակցության ատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հէկերի խնդրին:«Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչները, տարբեր ՀԿ-ների անդամների հետ միասին, բնապահպանության նախարարության առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որը վերաբերում էր հէկի կառուցմա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին վերականգնվել է Վրաստանով Հայաստան ռուսական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին նշել էր, որ օգոստոսի 23-ին ժամանակավորապես կվերականգնվի 1200 միլիմետրանոց գազ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,15 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը:
Ընկերությունը նախատեսում է Երևա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի` 10:30–13:00 Սարի-Թաղի 15փ. 20-51; 21փ. 9-38 սեփական տները և հարակից հանրային բաժանորդն... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվել է «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրեն:
Բանկում հաստատել են, որ Սարգսյանը նշանակվել է ֆինանսական տնօրենի պաշտոնում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ատկատները կվերանան միայն այն դեպքում, երբ հաստատվի ծրագրային բյուջե, Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են մշակված, որպեսզի գալիք տարվա բյուջեում ոչ նպատակային ծախսերը և «ատկատները» ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատրաստ է 2014 թվականին քարածուխ ներկրել Երևանի ՋԷԿ-ի համար, անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն, այդ նախագիծը հազիվ թե իրականացվի: Այս մասին դեկտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ամփոփելով 2013 թվականի աշխ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2014 թվականին տարեկան կտրվածքով աճել է 4,3 %՝ մինչև 895.9 հազար լիտր: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Նշենք, որ հայկական կոնյակի իրացման հիմնական շուկաներն են` Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Գինու արտադրությունը հունվարին աճել է 23,5%՝ մինչև 361.5 հազա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում վարկավորման ամենամեծ ծավալները բաժին են ընկել ֆինանսական հատվածին, գյուղատնտեսությանը և առևտրին, իսկ ամենամեծ աճն ապահովել է գիտության ոլորտը: Սա ըստ Արմինֆոյի: Այսպես, ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 8.1... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը՝ հետաձգված ընթերցանության, նորություններին և տեսանյութերի ծանոթանալու համար, տեղեկացնում է «Իտառ-Տասս»:
«Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 2014 թվականի հունվար - փետրվարին կազմել է 156,297 դրամ ($ 382), տարեկան աճը`6.5%, միայն փետրվարին`0.5 %: 2014-ի փետրվարին այս ցուցանիշը տարեկան կտրվաքծով աճել է 6.1%: Սրանք ԱՎԾ տվյալներն են: Ըստ այդմ, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հունվար - փետրվարին կազմել է 13... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
«Թիրախավորված էր փաթեթում երեք խումբ հարցերի շտկում: Առաջինը տեխնիկական հարցերն էին: Երբ 2010 թվականին ընդունում էինք ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ դրամի արժեզրկումը սպեկուլյատիվ բնույթ է կրում:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ, հնարավոր է, դրամի արժեզրկման պատճառով որոշակի գնաճ տեղի ունենա, բայց, նրա խոսքով, «տնտեսության ունեցած ցուցանիշները եւ իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումն... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մեզ հայտարարվել է հետևյալը, որ 470 000 աշխատողից 310 000-ն են նվազագույն աշխատվարձ ստանում. այդպիսի բան լինել չի կարող, եթե միջին աշխատավարձը 120.000 դրամ է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 61,014,277 դոլար 481.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 67,973,823 ԱՄՆ դոլար 483.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շու... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Air Armenia» ավիաընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ: Տեղեկացնում ենք ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տևական բանակցություններից հետո «Երևան» հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում կատարելով ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանին։ Թե ինչ ընկերություն է, ովքեր են մյուս բաժնետերերը, Արթուր Միսակյանը չի մանրամասնել։Նյո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհրդի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորությու... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի:
Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկա... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ադրբեջանը հերքել է Բաքվի և Երևանի միջև ավիաուղերթների վերսկսման վերաբերյալ ենթադրությունները, հայտնում է 1 news.az.-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային ավիաընկերության մամլո ծառայությունը: «Պարբերական ավիահաղորդակցություն հաստատելը ներկայում անհնար է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձե... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՏՄՊՊՀ նիստում պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվեց մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերության նկատմամբ, քանի որ վերջինը իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երևանի միսկոմբինատ» բառերը` որևէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ընկերությունը ս... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գլխի շրջանում վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանն ապաքինվում է:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հրաչյա Սարգսյանը. նա այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, սակայն շուտով այնտեղից տեղափոխվելու է «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն:
Հիշե... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանն իր դիրքը երեք կետով բարելավել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (GCI) 2013-2014 թվականների վարկանիշում, 148 երկրների շարքում զբաղեցնելով 79 տեղը: Այս մասին է նշվում Համաշխարհային բանկի կողմից մարտ ամսին հրապարակված զեկույցում:
Ամենամեծ բարելավումներն արձանագրվել են «տեխնոլոգիական պատրաստվածություն» (աճը` 2... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Արմավիա» ընկերությունը չի մեկնաբանում ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ VTB բանկը 22 միլիոն ԱՄՆ դոլարի դատական հայց է ներկայացրել գործարար Միխայիլ Բաղդասարովի Mika Limited եւ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունների դեմ:
«Որեւէ կերպ չենք մեկնաբանում այ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Apple ընկերությունը ներողություն է խնդրել նավիգացիոն քարտեզների համար, որոնք տեղակայված են նոր в iOS 6 օպերացիոն համակարգում: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը գրել է, որ ցավում է ընկերության կողմից թույլ տրված թերացման համար և առաջարկել է օգտվել Google.Maps или Nokia Maps քարտեզներից ու վստահեցրել է, որ ամեն ինչ արվո... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մինչև 2015 թ. վերջը Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում կներկայանա երեք անդամներով՝ առանց վարման ոլորտների ամրագրման, որոնք կունենան մեկ ձայն: Նման կարգ է պարունակում ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ-ի կայքում հրապարակված պայմ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտայի հետ կապող մայրուղու բացումը կկայանա դեկտեմբերի 20-ից հետո: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ճանապարհի մյուս հատվածի շինարարությունը կկայանա 2014թ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԿԲ-ն թողարկել է «2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն ... | economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |